Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան
Քաղաքական
10:15 15/04/2026
Հայաստան

Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան

«Իշխանության ապօրինի գործողությունները, կիրառվող անհամաչափ միջոցառումները, կարմիր գծեր չունենալն այլևս զարմանք չեն առաջացնում»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա շարունակել է. «Մի օր կսադրեն և, ըստ ցանկության, մարդկանց կձերբակալեն, ըստ իրավիճակի՝ քաղաքական մրցակիցներին կմեկուսացնեն, իսկ օրենքն էլ՝ յուրովի մեկնաբանությամբ, կկիրառեն։

Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն։

Խնդիրն այն է, որ ակտիվ գործող ընդդիմադիր ուժերն իրենց մոտեցումները կառուցեն՝ հիմքում ունենալով իշխանության հակաքաղաքական, հակաիրավական և հակաբարոյական գործիքակազմը»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան