Հանրային տրանսպորտը չի ապահովում նույնիսկ տարրական արժանապատիվ պայմաններ. Էդմոն Մարուքյան
Հասարակություն
16:40 15/04/2026
Հայաստան

Հանրային տրանսպորտը չի ապահովում նույնիսկ տարրական արժանապատիվ պայմաններ. Էդմոն Մարուքյան

«Իշխանությունները տապալել են կառավարումը թե՛ Հայաստանի մայրաքաղաքում, թե՛ ամբողջ հանրապետությունում։
Տապալվել է համաչափ տարածքային զարգացումը, ամբողջ Երևանը վերածվել է փոսերով պատված քաղաքի, որտեղ մեքենաները բառացիորեն ջարդուփշուր են լինում, իսկ մարդիկ դրա հետևանքով կորցնում են միլիոնավոր դրամներ»,-գրում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Նա շարունակում է.

«Դրան գումարվում է հանրային տրանսպորտի խայտառակ վիճակը՝ այն անարդյունավետ է և չի ապահովում նույնիսկ տարրական արժանապատիվ պայմաններ։ Մարդիկ չեն կարողանում նորմալ տեղավորվել, իսկ հարմարավետության մասին խոսք լինել չի կարող։

Սրա հետ մեկտեղ վեճեր եք սերմանում՝ վճարողների և չվճարողների, ուղևորների ու վարորդների միջև։

Այս խնդիրները և դրանց ծանր հետևանքները ո՞վ է լուծելու…»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder