Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու անհրաժեշտություն չի լինի։ Այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքի լրագրող Ջոնաթան Կարլը։
Ըստ Կարլի ամերիկացի առաջնորդի հետ զրույցի ժամանակ վերջինս իրեն ասել է, որ չի քննարկում Իսլամական Հանրապետության հետ հրադադարի երկարաձգման հարցը և «չի կարծում, որ դա անհրաժեշտ կլինի»։
«Կարծում եմ՝ դուք կտեսնեք երկու զարմանահրաշ օր։ Ես իսկապես հավատում եմ դրան»,-իր X էջում Թրամփին մեջբերել է լրագրողը ։ Ավելի վաղ Associated Press-ը հայտնել էր, որ ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ ապրիլի 16-ին։
Հարցին, թե արդյոք հակամարտությունը կավարտվի համաձայնագրով, Թրամփը պատասխանել է, որ այն «այսպես թե այնպես կավարտվի»։ «Կարծում եմ՝ համաձայնագիրը նախընտրելի է, քանի որ այդ դեպքում նրանք կարող են վերականգնել երկիրը»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ԱՄՆ ղեկավարը։