«Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին
Քաղաքական
23:19 15/04/2026
Հայաստան

«Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին

Հորմուզի նեղուցի շրջափակման մասին հայտարարելուց ընդամենը երեք օր անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց շրջափակման վերացման մասին: Նա ասաց, որ սա արել է «Չինաստանի և աշխարհի համար», և որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նրան «ամուր կգրկի»  Պեկինում հանդիպելիս: Թեհրանը, իր հերթին, նշեց, որ եթե ԱՄՆ-ն շարունակի իր «անօրինական ծովային շրջափակումը», ապա կարգելափակի նավագնացությունը ոչ միայն իր ափերի մոտ, այլև Կարմիր ծովում։

Միացյալ Նահանգները մշտապես կապահովի ազատ անցում Հորմուզի նեղուցով, ինչը մեծապես ընդունելի կլինի Չինաստանի և աշխարհի համար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին գրել է իր սոցիալական ցանցի՝ Truth Social-ի էջում։

«Չինաստանը շատ ուրախ է, որ ես մշտապես բացում եմ Հորմուզի նեղուցը: Ես սա անում եմ նաև նրանց համար, և աշխարհի համար: Այս իրավիճակը երբեք չի կրկնվի», - գրել է Թրամփը։

Նույն գրառման մեջ նա նշել է, որ Չինաստանը «համաձայնվել է զենք չմատակարարել Իրանին»:

«Մի՞թե դա ավելի լավ չէ, քան կռվելը։ Բայց հիշե՛ք, մենք շատ լավ ենք կռվում անհրաժեշտության դեպքում՝ շատ ավելի լավ, քան որևէ մեկը», -գրել է Թրամփը։

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ինքը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը լավ են համագործակցել. նրանք գործում են իմաստուն և արդյունավետ, և որպես արդյունք, Չինաստանի առաջնորդը «ամուր-ամուր գրկախառնություն» կպարգևի ԱՄՆ նախագահին, երբ նրանք հանդիպեն։ Հայտնում է «Գազետա ռու»-ն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder