«Հրապարակ». Արման Թաթոյանը բանակցություններ է վարում հանրային տարբեր գործիչների հետ՝ նախընտրական ցուցակում նրանց ընդգրկելու առաջարկներով
Օրվա մամուլ
08:39 15/04/2026
Հայաստան

«Հրապարակ». Արման Թաթոյանը բանակցություններ է վարում հանրային տարբեր գործիչների հետ՝ նախընտրական ցուցակում նրանց ընդգրկելու առաջարկներով

«Հրապարակ» թերթը գրում է.

««Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը, մեզ հասած տեղեկություններով, բանակցություններ է վարում հանրային տարբեր գործիչների հետ՝ նախընտրական ցուցակում նրանց ընդգրկելու առաջարկներով։ Նրանցից մեկը լրագրող Ալիսա Գևորգյանն է, որը 44-օրյա պատերազմում կորցրեց իր միակ զավակին` Դավիթին, և հարգված անձ է լրագրողական դաշտում։

«Միասնության թևեր»-ում հակված են, որ հենց Ալիսան էլ լինի ցուցակի առաջին կին թեկնածուն։ Բանակցություններ կան նաև բանասեր, թարգմանիչ, քաղաքական-հասարակական գործիչ, ԵՊՀ ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանի հետ։ Թե ինչ արդյունքներ կունենան այս բանակցությունները, մեր աղբյուրը չհայտնեց։ Թաթոյանը, որը դիրքավորվել է նախկինների և ներկաների արանքում, ասում են՝ ջանում է անխոցելի ցուցակ կազմել, որ արդյունքներն էլ գոհացուցիչ լինեն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder