Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել և վերանորոգել առնվազն 300 հանրակրթական ուսումնական հաստատություն, դրանք ապահովել անհրաժեշտ գույքով և սարքավորումներով. Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը նման խոստում էր տալիս, որն ամրագրված է կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրում։
Իշխանականները, հատկապես հունիսյան ընտրություններին ընդառաջ, «դրոշակ» դարձրած՝ ծածանում են վերանորոգված, հիմնանորոգված դպրոցների, մանկապարտեզների լուսանկարները։ Մինչդեռ պարզվում է, որ այս հարցում ևս Փաշինյանն ու իր խմբակը, մեղմ ասած, ստում են, քանի որ դեռևս կառավարության 2015 թ. հուլիսի 23-ի որոշում կա՝ «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» վերաբերյալ, որի շրջանակներում դեռևս 2015-ից տասնյակ դպրոցներ են վերանորոգվել ու հիմնանորոգվել, տասնյակներն էլ կիսատ են մնացել, և ներկայիս իշխանություններն ընդամենը շարունակել են կիսատ մնացած աշխատանքներն ու այդ ամենը վերագրել իրենց և հիմա ներկայացնում են «300 դպրոց»-ի խոստման տակ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։