Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ընդդիմությունն ԱԺ-ից կամաց-կամաց վեշերը հավաքելու պրոցեսի մեջ է. Փաշինյան
«Այդ բացակայությունը մի բանի վկայություն է՝ այդպիսով նրանք ընդունում են իրենց պարտությունը այս քաղաքական երկխոսության մեջ, և, կարծում եմ, մյուս կողմից էլ կամաց-կամաց Ազգային ժողովից վեշերը հավաքելու պրոցեսի մեջ են»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմության բացակայությանը։
Փաշինյանը իր օրինակը բերեց՝ նշելով, որ 6 տարի անցկացրել է ԱԺ-ում, չի հիշում մի հարցուպատասխան, որը բաց թողած լինեմ, եթե ինչ-որ հարգելի պատճառ չի եղել:
Նա նաև նշեց. «Կարծում եմ՝ մեր ժողովուրդը, ոչ միայն այդ ուժերին, ընդհանրապես պատերազմի եռագլուխ կուսակցությանը ձայն տալու որևէ պատճառ չունի, ընդհակառակը՝ այդ ուժերին ձայն չտալու մեկը մյուսից հիմնավոր բազմաթիվ պատճառներ ունի»։