Ցանկացած ժամկետ, որի ընթացքում Սամվել Կարապետյանը կալանավորման մեջ է գտնվելու, ի վնաս մեր ժողովրդի է. Տիգրան Բադոյան
Քաղաքական
21:32 15/04/2026
Հայաստան

Ցանկացած ժամկետ, որի ընթացքում Սամվել Կարապետյանը կալանավորման մեջ է գտնվելու, ի վնաս մեր ժողովրդի է. Տիգրան Բադոյան

«Ցանկացած ժամկետ, որի ընթացքում Սամվել Կարապետյանը կալանավորման մեջ է գտնվելու, ի վնաս է մեր ժողովրդի, որովհետև այն փոփոխություններոը, որոնք նա բերելու է, շատ վաղուց են սպասված»,- ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Տիգրան Բադոյանը՝ շարունակելով,

«Սամվել կարապետյանն տասնամյակների իր գործունեության ընթացքում ապացուցել է, որ կառուցող, ստեղծող անհատ է և նրա գործունեության բոլոր ծրագրերն ուղղված են ի շահ մեր ժողովրդի ազգի և ապագայի։ Նախորդ օրերին տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքը վախեր է առաջացրել մեր իշխանությունների համար, և այն դրսևորումները, որոնք մենք տեսնում ենք նախորդ օրերի ընթացքում այդ վախերի արտահայտումն է։ Մեր թիմակից կանանց և աղջիկներին փորձել են ներգրավել տարբեր տեսակի իրավական գործընթացներում, ինչի արդյունքում փորձում են ճնշում գործադրել մեր թիմի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության և մեր համակիրների նկատմամբ։

 Ասեմ, որ նման դրսևորումները մեր թիմն ավելի են ուժեղացնելու, ավելի կուռ է դարձնելու և մենք վստահաբար գնում ենք այն փոփոխությունների հետևից, որոնք բերելու է մեր ուժեղ առաջնորդ, ապագա վարչապետ Սամվել Կարապետյանը՝ «Ուժեղ հայաստան»-ի թիմով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder