Մայիսի 3-5-ը Հայաստանի օդային տարածքում արգելվում է քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը
Հասարակություն
16:44 15/04/2026
Հայաստան

Մայիսի 3-5-ը Հայաստանի օդային տարածքում արգելվում է քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը

«Մայիսի 3-5-ը Հայաստանի օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը»,- հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ 

«Հաշվի առնելով 2026թ. մայիսի 3-ից մինչև մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք լայնամասշտաբ միջոցառումները (ԵՔՀ 8-րդ գագաթնաժողով, ՀՀ-ԵՄ գագաթնաժողով, Երևանյան երկխոսություն), և օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությունը նշված միջոցառումներին՝ տեղեկացնում ենք, որ 2026թ. մայիսի 3-ից 5-ը, ելնելով անվտանգության նկատառումներից, ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը»,- հայտնում են կոմիտեից։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder