Արյունալի 2-րդ հարձակումը Թուրքիայում դպրոցի վրա
Իրավունք
17:08 15/04/2026
Աշխարհ

Արյունալի 2-րդ հարձակումը Թուրքիայում դպրոցի վրա

Թուրքիայում մեկ օրվա ընթացքում երկրորդ դպրոցն է հարձակման ենթարկվել։ Քահրամանմարաշ քաղաքի ավագ դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով չորս մարդ զոհվել է, 20 մարդ՝ վիրավորվել։ Այս մասին  հայտնում է  «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով նահանգապետ Մյուքերեմ Ունլյուերի խոսքերը։

«Կրակոցների հետևանքով զոհվել է մեկ ուսուցիչ և երեք աշակերտ։ Վիրավորվել է առնվազն 20 մարդ», - լրագրողներին ասել է նահանգապետը։

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայում մեկ այլ դպրոց էր հարձակման ենթարկվել; Դպրոցի նախկին սաներից 19-ամյա պատանին որսորդական հրացանից կրակ էր բացել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շանլըուրֆա նահանգի ավագ դպրոցի վրա, որի հետևանքով վիրավորվել էր 16 մարդ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder