Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Դատախազը դատարանին միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգել 3 ամսով
Հայտնի գործարար, ազգային բարերար, «Ֆորբս»-ի ցուցակում ընդգրկված միլիարդատեր Սամվել Կարապետյանի գործով հանրային մեղադրողն ընթացիկ դատական նիստում միջնորդեց Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով։
Դատախազ Արգամ Դալլաքայանը, որին պաշտպաններն ինքաբացարկ հայտնելու միջնորդություն էին ներկայացրել, հիմնավորեց, որ Կարապետյանը կարող է ազդեցություն ունենալու որոշ անձանց վրա։
Մինչ այդ պաշտպանները ներկայացրեցին խափանման միջոցի վերաբերյալ իրենց միջնորդությունը՝ առաջարկելով վերացնել տնային կալանքը, քանի որ Կարապետյանը զրկված է իր գլխավորած ուժի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի կազմման աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից, իսկ առաջիկայում կուսակցության համագումարն է։
Դատարանը որոշեց այս հարցը քննարկել առաջնահերթության կարգով։
Նիստին մասնակցող Սմավել Կարապետյանը իր դեմ հարուցված քրեական գործը որակեց աբսուրդ, իսկ մեղադրական եզրակացությունը՝ թղթերի կույտ։
Նշենք, որ դատարանի բակում բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ պահանջելով ազատություն։