Ընդդիմությունն ԱԺ-ից կամաց-կամաց վեշերը հավաքելու պրոցեսի մեջ է. Փաշինյան
Քաղաքական
17:14 15/04/2026
Հայաստան

Ընդդիմությունն ԱԺ-ից կամաց-կամաց վեշերը հավաքելու պրոցեսի մեջ է. Փաշինյան

«Այդ բացակայությունը մի բանի վկայություն է՝ այդպիսով նրանք ընդունում են իրենց պարտությունը այս քաղաքական երկխոսության մեջ, և, կարծում եմ, մյուս կողմից էլ կամաց-կամաց Ազգային ժողովից վեշերը հավաքելու պրոցեսի մեջ են»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմության բացակայությանը։

Փաշինյանը իր օրինակը բերեց՝ նշելով, որ 6 տարի անցկացրել է  ԱԺ-ում, չի հիշում մի հարցուպատասխան, որը բաց թողած լինեմ, եթե ինչ-որ հարգելի պատճառ չի եղել:

Նա նաև նշեց. «Կարծում եմ՝ մեր ժողովուրդը, ոչ միայն այդ ուժերին, ընդհանրապես պատերազմի եռագլուխ կուսակցությանը ձայն տալու որևէ պատճառ չունի, ընդհակառակը՝ այդ ուժերին ձայն չտալու մեկը մյուսից հիմնավոր բազմաթիվ պատճառներ ունի»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ընդդիմությունն ԱԺ-ից կամաց-կամաց վեշերը հավաքելու պրոցեսի մեջ է. Փաշինյան