Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թուրքիայում մեկ օրվա ընթացքում երկրորդ դպրոցն է հարձակման ենթարկվել։ Քահրամանմարաշ քաղաքի ավագ դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով չորս մարդ զոհվել է, 20 մարդ՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով նահանգապետ Մյուքերեմ Ունլյուերի խոսքերը։
«Կրակոցների հետևանքով զոհվել է մեկ ուսուցիչ և երեք աշակերտ։ Վիրավորվել է առնվազն 20 մարդ», - լրագրողներին ասել է նահանգապետը։
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայում մեկ այլ դպրոց էր հարձակման ենթարկվել; Դպրոցի նախկին սաներից 19-ամյա պատանին որսորդական հրացանից կրակ էր բացել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շանլըուրֆա նահանգի ավագ դպրոցի վրա, որի հետևանքով վիրավորվել էր 16 մարդ։