Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօրվա դրությամբ Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից ՀՀ փոխադրվել է մոտ 26 հազար տոննա բեռ, իսկ ՀՀ-ից Ադրբեջան ապրանքների արտահանում չի գրանցվել
«Այսօրվա դրությամբ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տարանցիկ եղանակով փոխադրվել է մոտ 26 հազար տոննա բեռ, որի հիմնական մասը կազմում են հացահատիկը և պարարտանյութերը»,- Ադրբեջանի և ՌԴ-ի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
Նա նշել է, որ որ այս քայլը նպատակ ունի ամրապնդել վստահությունը տարածաշրջանում և զարգացնել տրանսպորտային և լոգիստիկ համագործակցություն։ Ըստ նրա, «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը ապացուցել է իր մրցունակությունը և կայուն գործունեությունը այսօրվա դժվարին պայմաններում։
Ի դեպ, հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով Պետական մաքսային կոմիտեին, հայտնել էին, որ այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5,757,480 դոլարի արտադրանք։ Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից Ադրբեջան ներմուծված ապրանքների արժեքը կազմել է 960 դոլար։
Սակայն Հայաստանի ՊԵԿ-ից լրատվամիջոցներին ասել էին, որ Հայաստանից Ադրբեջան ապրանքների արտահանում չի գրանցվել: