«Զվարթնոց» օդանավակայանից զգուշացնում են՝ Իսակովում իրականացվող ճանապարհային աշխատանքների պատճառով կարող են առաջացնել խցանումներ
Հասարակություն
17:44 16/04/2026
Հայաստան

«Զվարթնոց» օդանավակայանից զգուշացնում են՝ Իսակովում իրականացվող ճանապարհային աշխատանքների պատճառով կարող են առաջացնել խցանումներ

Իսակով պողոտայում իրականացվող  ճանապարհային աշխատանքների պատճառով՝ կարող են առաջացնել երթևեկության ժամանակավոր խցանումներ. 

«Զվարթնոց» օդանավակայան տանող Իսակովի պողոտայում ներկայումս իրականացվում են լայնածավալ ճանապարհային աշխատանքներ, որոնք կարող են առաջացնել երթևեկության ժամանակավոր խցանումներ։

«Խնդրում ենք Ձեր ուղևորությունը նախապես պլանավորել և օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները։

Հիշեցնում ենք, որ չվերթի հաշվառումը սկսվում է թռիչքի սահմանված ժամից 3 ժամ առաջ և փակվում է թռիչքից 1 ժամ առաջ»,- հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանից։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder