Որդեգրած հինգ անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. Փաստաբան
Իրավունք
13:08 16/04/2026
Հայաստան

Որդեգրած հինգ անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. Փաստաբան

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, չնայած անհրաժեշտ լիազորագրերի առկայությանը, տևական ժամանակ իրեն թույլ չեն տվել տեսակցել  պաշտպանյալի հետ։

«Ամեն դեպքում ես բարձրացա Հասմիկ Ամիրզադյանի մոտ։ Զանգահարել ենք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Հակակոռուպցիոն կոմիտեի թեժ գիծ, գրավոր կերպով նաև դիմել եմ կոմիտեի ղեկավարին, խնդրել եմ, որպեսզի վերացնի այս խախտումն ու ապահովվի մեր ներգրավումը»,-ասաց Լուսինե Մարտիրոսյանը։

Նրա խոսքով, այս պահին մեղադրանք է առաջադրվել, քննարկվում է խափանման միջոցի հարցը։ Փաստաբանն ասաց՝ այս պահին չի անդրադառնա մեղադրանքին։

«ամեն դեպքում չի ընդունում մեղադրանքը; Միայն նշեմ, որ Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված անչափահաս երեխա ունի, հույս ունեմ՝ այս մասը հանգամանքը հաշվի կառնեն»,-ասաց Լ. Մարտիրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder