«Հայաստան» դաշինքը ներկայացնում է գիտությանը, կրթությանն ու մշակույթին վերաբերող տեսլականը
Քաղաքական
19:32 16/04/2026
Հայաստան

«Հայաստան» դաշինքը ներկայացնում է գիտությանը, կրթությանն ու մշակույթին վերաբերող տեսլականը

«Հայաստան» դաշինքի անդամները ներկայացնում են գիտությանը, կրթությանն ու մշակույթին վերաբերող տեսլականը։

«Հոգևոր Հայաստանը՝ մեր քաղաքակրթական ժառանգությունն է, մշակույթի, կրթական և գիտական համակարգերի ամբողջականությունը, նաև Հայ առաքելական եկեղեցին, առանց որի զարգացման, պահպանման և պաշտպանության անհնար է պարզապես պատկերացնել մեր բարոյական և արժեքային վերականգնումը, մրցունակ երկրի կառուցումը»,- այս մասին իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ հավելելով․

«Մենք՝ հայերս, մշակույթի, գիտելիքի և կրթության նկատմամբ ունենք պաշտամունքային վերաբերմունք, և այդ պաշտամունքային վերաբերմունքը դարերի պատմություն ունի։ Բնականաբար, այս ոլորտը, հոգևորը, կրթությունը, գիտությունը, մշակույթը, Հայ առաքելական եկեղեցին և Սփյուռքի հետ հարաբերությունները չէին կարող լրջագույն տեղ չգրավել «Հայաստան» դաշինքի ծրագրում։ Այն կարևորագույն մասն է կազմում հոգևոր Հայաստանի, որը նաև աշխարհագրական սահմաններ չի ճանաչում, նաև Սփյուռքը՝ իր ահռելի մշակութային կրթական ներուժով և, բնականաբար, կարողականություններով»։

 Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder