Իսպանացի հյուրերը նշել են՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին իրենց այցելությունը պայմանավորված ընդհանուր քրիստոնեական արժեքներով
Հասարակություն
17:58 16/04/2026
Հայաստան

Իսպանացի հյուրերը նշել են՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին իրենց այցելությունը պայմանավորված ընդհանուր քրիստոնեական արժեքներով

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է  Իսպանիայից ժամանած գործարարների՝ ուղեկցությամբ Իսպանիայի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) և Իսպանիայի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եկեղեցական խորհրդի ատենապետ տիար Լևոն Գրիգորյանի։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները նշել են, որ Հայաստան այցի նպատակն է երկու երկրների միջև գործնական կապերի ընդլայնումն ու տնտեսական համագործակցության զարգացումը։ Հյուրերը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, առանձնակի կարևորությամբ ընդգծել են, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին իրենց այցելությունը պայմանավորված է հայ և իսպանացի ժողովուրդների միջև ձևավորված պատմական, հոգևոր և մշակութային կապերով, ինչպես նաև ընդհանուր քրիստոնեական արժեքներով։

Վեհափառ Հայրապետը ողջունել և իր օրհնությունն է բերել ներկաներին՝ հաջողություններ ու բարի արդյունավորում մաղթելով նրանց ծրագրերին և նախաձեռնություններին, որոնք կնպաստեն հայ և իսպանացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու փոխճանաչողության խորացմանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder