Վալենտինա Մատվիենկոն հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ
Քաղաքական
20:18 16/04/2026
Տարածաշրջան

Վալենտինա Մատվիենկոն հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ

 ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր։

Շեշտը դրվել է ռուս-թուրքական առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման կարևորության վրա։ Կողմերը ընդգծել են Ուկրաինայի հարցի արագ և համապարփակ կարգավորման կարևորությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder