Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում
Հասարակություն
14:07 16/04/2026
Հայաստան

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում

Հետիոտնի անվտանգ տեղաշարժը ապահովելու, ինչպես նաև տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում:

Երևանի քաղաքապեարանից մանրամասնում են, որ Վաղարշյան 14/1 հասցեին հարակից` Վաղարշյան փողոցը հատող հետիոտնային անցումը կապամոնտաժվի: Հետիոտներին հորդորում ենք օգտվել Վաղարշյան և Հր.Քոչար փողոցների կամ Վաղարշյան և Ավետ Ավետիսյան փողոցների խաչմերուկներում առկա կարգավորվող հետիոտնային անցումներից, որոնք հեռու են նշված հատվածից մոտ 100 մ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder