Արտաշատում բերման ենթարկած անձանց թիվը հասել է 14-ի. Փաստաբան
Քաղաքական
12:48 16/04/2026
Հայաստան

Արտաշատում բերման ենթարկած անձանց թիվը հասել է 14-ի. Փաստաբան

Այս պահին բերման ենթարկված անձանց թիվն արդեն հասել է 14-ի։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է փաստաբան Յուրա Իվանյանը՝ խոսելով Արտաշատում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների բերման ենթարկման մասին։

Նրա խոսքով, առավոտվանից փորձում են ճշտել, թե որտեղ են տարվել նրանք, ի՞նչ կարգավիճակ ունենք, սակայն որևէ ինֆորմացիա չի տրամադրվում։

«Որևէ տեղեկություն չունենք, թե ինչի համար են այդ անձանց տարել, ի՞նչ մեղադրանքով, ի՞նչ կասկածանքով»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ «ուժեղ հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանն ահազանգեց, որ կուսակցության ընտրական ցուցակից մեկ կին ու կուսակցության համակիրներ են բերման ենթարկվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder