Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ահազանգ «Ուժեղ Հայաստան»-ից. Խուզարկություններ են, կան բերման ենթարկված կին ու համակիրներ
«Առավոտից արշավ է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նկատմամբ»,-ահազանգում է կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
Նրա փոխանցմամբ,բերման են ենթարկվել կուսակցության համակիրներ, ինչպես նաև կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված կին ներկայացուցիչ։
«Բավականին մտահոգիչ է, որ թիրախավորվում են կանայք; սա ընտրական իրավունքի խախտում է»,-ասաց Գոհար Մելոյանը։
Նա նշեց, որ այս պահին իրավապահները խոչընդոտում են փաստաբանների մուտքը Հակակոռուպցիոն կոմիտե՝ տեսակցելու բերման ենթարկվածների հետ։
Նա տեղի ունեցածի վրա հրավիրում է քաղհասարակության, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մասնագետների ուշադրությունը։