Մարդկանց տրվող աշխատավարձերը դիտարկվում են որպես ընտրակաշառք. Փաստաբան
Իրավունք
13:50 16/04/2026
Հայաստան

Մարդկանց տրվող աշխատավարձերը դիտարկվում են որպես ընտրակաշառք. Փաստաբան

«Անձինք բերման են ենթարկվել ընտրակաշառքի, բարեգործության արգելքի խախտման հիմքով, բայց քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ նույն գործելաոճն է, ինչ տեսել ենք «Ուժեղ Հայաստան» կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակում»,-Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց  «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկված Մարինե Միսակյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Նա հիշեցրեց, որ անցած օրերին ներկայացրած խափանման միջոց կալանքի միջնորդությունները չեն բավարարվել, եղել են նաև ամբողջական մերժումներ։

«Ինչի՞ մասին է խոսքը։ Երբ եղել է «Մեր ձևով» շարժումը ծրագրեր են իրականացրել, զարգացման ծրագրեր։ Ներգրավված են եղել որոշակի անձինք, որոնք ստացել են աշխատավարձներ։ Հիմա ես որքան հասկացա, վարույթն իրականացնող մարմինն այդ աշխատավարձերը դիտարկել է որպես ընտրակաշառք; Միգուցե, անձինք աշխատանքային պայմանագրի հիման վրա չեն աշխատել, բայց դա կարող է դիտվել որպես աշխատանքային փոխհարաբերությունների խախտում, որն ամենևին քրեական օրենքի դաշտում չէ»,-ասաց Հովհաննիսյանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder