Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը չեղարկել է Մարսելում կայանալիք իր համերգը։ Deutsche Welle-ի հաղորդմամբ, Ֆրանսիայի իշխանությունները դեմ են արտահայտվել նրա ելույթներին։
«Ուշադիր քննարկումից» հետո որոշվել է մայիսի 11-ին նախատեսված համերգը հետաձգել «մինչև հետագա ծանուցում», - գրել է ռեփերը սոցիալական ցանցերում:
Ուեսթն ասել է, որ «պատասխանատվություն է կրում» իր հետ կատարվածի համար, բայց «չի ցանկանում իր երկրպագուներին ներքաշել դրա մեջ»:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը փնտրում է ռեփերի համերգը չեղարկելու եղանակներ, ով վերջերս հայտնի է հակասեմական սկանդալներով: Մարսելի քաղաքապետը նույնպես հայտարարել է, որ Ուեսթը «չէ ողջունվում» քաղաքում, սակայն համերգը չեղարկելու պաշտոնական հիմքեր չկան։
Ֆրանսիան Քանյե Ուեսթի շրջագայության երկրորդ երկիրն է, որը դեմ է նրա ելույթներին: Ապրիլի 7-ին Մեծ Բրիտանիայի փառատոնի կազմակերպիչը, որտեղ պետք է ելույթ ունենար Ուեսթը, հայտարարել էր միջոցառման չեղարկման մասին, քանի որ ռեփերին արգելվել էր մուտք գործել երկիր: Ուեսթի շրջագայությունն այժմ ներառում է նաև Նիդեռլանդներ, Իսպանիա, Իտալիա, Պորտուգալիա, Թուրքիա և Հնդկաստան: