Ահազանգ «Ուժեղ Հայաստան»-ից. Խուզարկություններ են, կան բերման ենթարկված կին ու համակիրներ
Քաղաքական
11:49 16/04/2026
Հայաստան

Ահազանգ «Ուժեղ Հայաստան»-ից. Խուզարկություններ են, կան բերման ենթարկված կին ու համակիրներ

«Առավոտից արշավ է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նկատմամբ»,-ահազանգում է կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

Նրա փոխանցմամբ,բերման են ենթարկվել  կուսակցության համակիրներ, ինչպես նաև կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված կին ներկայացուցիչ։

«Բավականին մտահոգիչ է, որ թիրախավորվում են կանայք; սա ընտրական իրավունքի խախտում է»,-ասաց Գոհար Մելոյանը։

Նա նշեց, որ այս պահին իրավապահները խոչընդոտում են փաստաբանների մուտքը Հակակոռուպցիոն կոմիտե՝ տեսակցելու բերման ենթարկվածների հետ։

Նա տեղի ունեցածի վրա հրավիրում է քաղհասարակության, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մասնագետների ուշադրությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ահազանգ «Ուժեղ Հայաստան»-ից. Խուզարկություններ են, կան բերման ենթարկված կին ու համակիրներ