Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիան հերքում է դպրոցում 10 զոհի հանգեցրած կրակոցներից հետո ապացույցների կեղծման մասին լուրերը
Թուրքիայի նախագահի աշխատակազմի դեզինֆորմացիայի դեմ պայքարի վարչությունը հերքել է ապրիլի 15-ին հարավարևելյան Ղահրամանմարաշ նահանգի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից հետո ապացույցների ոչնչացման և կեղծման մասին մեղադրանքները։
«Սոցիալական որոշ ցանցերում շրջանառվող պնդումները, թե Ղահրամանմարաշում տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո մաքրման աշխատանքները սկսվել են մինչև հանցագործության վայրի հետաքննության ավարտը, և որ ապացույցները կեղծվել են, բացարձակապես անհիմն են։ Գլխավոր դատախազության կողմից համակարգված հանցագործության վայրի հետաքննությունը և ապացույցների հավաքագրման բոլոր գործողությունները մանրակրկիտ կերպով իրականացվել են փորձագիտական խմբերի կողմից և ամբողջությամբ ավարտվել են։ Բոլոր գործողությունները սկսվել են միայն հանցագործության վայրի ամբողջական հետաքննությունից հետո»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասվում է վարչության հայտարարության մեջ։
Ապրիլի 15-ին Ղահրամանմարաշի ավագ դպրոցի ութերորդ դասարանի աշակերտը դպրոց է բերել հինգ հրազենով և յոթ փամփուշտով լիփամփշտակալով ուսապարկ։ Տեղական իշխանությունների վերջին տվյալներով՝ 10 մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել։ Հարձակվողը ինքնասպան է եղել։
Նախորդ օրը Թուրքիայի նույն շրջանի Շանլիուրֆա նահանգի ավագ դպրոցում կրակոցներ են տեղի ունեցել։ Նախկին աշակերտը կրակ է բացել դպրոցի ներսում գտնվողների վրա՝ վիրավորելով 16 մարդու։