Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Խայտառակություն է արդարադատության համարագում էն, ինչը տեղի է ունենում. ժողվորդի նյեռվերն ինչքա՞ն կարելի է քայքայել. Փաշինյան
«Երբ քաղաքացին ինչ-որ մի զանցանքի համար տուգանվում է, դա միշտ նյարդ է առաջացնում։ Մեզնից ցանկացածը, ով տուգանք է ստացել, միշտ էլ նյարդացնում է մարդուն և այդ նյարդը միշտ լարում է ստեղծում պետության և հասարակության միջև»,-ԱԺ նիստում ամփոփելով կառավարության ծրագրի՝ 2025թ կատարողականը՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա այդ երևույթը պետության կայունության համար պոտենցիալ վտանգ համարեց։
Ըստ Փաշինյանի, նյարդ չի առաջանա այն դեպքում, երբ քաղքացին այդ տուգանքը ստանալիս, ընդունի, որ այն իր կողմից ընդունված և ձեռք բերված պայմանավորվածության իրականացում է։
Նա հայտարարեց, թե Հայաստանի պատմության մեջ երբեք ՀՀ քաղաքացիների 50-1%-ը չի քվեարկել Սահմանադրության օգտին։
«Հայաստանում հաստատված իրավակարգի և քաղաքացու միջև ալերգիա կա, որովհետև քաղաքացին չի հասկանում՝ էս իրավակարգը ո՞վ է ստեղծել, ո՞նց է ստեղծվել։ Ես պետության արդարության և արդարադատության համար շատ կարևոր եմ համարում, որ ի վերջո Հայաստանում լինի Սահմանադրություն, որը քաղաքացին անհրաժեշտ ձայներով կլինի, կընդունի ազատ կամարտահայտությամբ, որ այն իր պայմանավորվածությունն է իր պետության ներսում ապրելու և ուրիշ քաղաքացիների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերվելու»,-ասաց Փաշինյանը։
Նա հայտնեց, որ ծայրահեղ անհրաժեշտ է երդվյալ ատենակալների ինստիտուտը, որն առանց Սահմանադրության փոփոխության հնարարվոր չէ։
«Այսօր մենք արդարադատության ոլորտում ունենք լուրջ պրոբլեմներ։ Ես երեկ փափուկ ասացի, բայց կարող եմ ավելի պինդ ասեմ, որ շատ ոլորտներում մենք մաֆիայի դեմ ենք պայքարում և մաֆիան իր մետաստազներն ունի բոլոր տեղերում՝ ԱԺ-ում, կառավարությունում, դատարաններում, դատախազությունում, քննչական մարմիններում, ոստիկանությունում, բոլոր բոլոր տեղերում։ Եվ պետք է վիրահատական ճանապարհներով խնդիրը լուծենք , քիմիոթերապիան այլևս էֆեկտ չի տալիս։ Մեզ պետք է վիրահատական եղանակով լուծել արդարադատության հարցը։ Հերիք է, ժողվորդի նյեռվերն ինչքա՞ն կարելի է քայքայել։ Մի կենտրոնից բուծած, բուծած, բուծած սերժսարգսյանառոբերտքոչարյանական արդարադատությունը հիմա ինքն իրեն վերարտադրում է։ Պետք է այդ վերարտադրության մետաստազը կտրել և այդ քաղցկեղը հեռացնել, որովհետև այլևս տեղ չկա, որովհետև այսօր խայտառակություն է արդարադատության համարագում էն, ինչը որ տեղի է ունենում»,-հայտարարեց ՀՀ-ի գլուխը համարվող վարչապետը։
Նա հայտարարեց, որ այդ համակարգը ժողովրդի հետ կապ չունի, և ՀՀ-ում չի կարող լինել իշխանական մարմին, որը չի բխում ժողովրդից։
«Փաստ է, որ այսօր Հայաստանում չկա արդարադատության համակարգ, որը բխում է ժողովրդից և պետք է ունենալ այնպիսի արդարադատության համակարգ, որը բխի ժողովրդից։ Սա լինելու է բացարձակ առաջնահերթություն»,-ասաց Փաշինյանը և հայտարարեց, որ այն հնարավոր է անել միայն նոր Սահմանադրության ընդունմամբ։