Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հասարակություն
09:05 17/04/2026
Հայաստան
Արմավիրում այրվել է «Ford», կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տուն
Ապրիլի 17-ին, ժամը 05։18-ին Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացիկ գյուղի 6–րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, հրդեհը մեկուսացվել է ժամը 05:52-ին, մարվել՝ 06:10-ին: Այրվել է «Ford» մակնիշի ավտոմեքենան․ տուժածներ չկան։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տուն։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder