Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել է որդու մասնակցությամբ բացառիկ կադրեր
Աշխարհում
17:05 17/04/2026
Աշխարհ

Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել է որդու մասնակցությամբ բացառիկ կադրեր

Մարգարիտա Սիմոնյանը հուզիչ տեսանյութ է տարածել իր և Տիգրան Քեոսայանի որդու՝ Բագրատի մասնակցությամբ։ Սիմոնյանը ասում է հայտնի ասացվածքների առաջին հատվածը, որդին փորձում է շարունակել։

RT-ի գլխավոր խմբագիրը վեց ամիս առաջ կորցրել է ամուսնուն։ Շտապ հոսպիտալացումից հետո տնօրենը գրեթե մեկ տարի անցկացրել է կոմայի մեջ։ Այս ընթացքում Սիմոնյանը ևս երկու սարսափելի լուր է ստացել՝ երեխաներից մեկի ծանր անբուժելի հիվանդության և ախտորոշման մասին։

Մ. Սիմոնյանն ավելի վաղ  տված հարցազրույցում ասել էր, որ չի ցանկանում մանրամասներ հայտնել երեխայի հիվանդության մասին։

Ինքը՝ Սիմոնյանը կրծքագեղձի քաղցկեղի հետևանքով ենթարկվել է բարդ վիրահատության և անցել քիմիաթերապիայի մի քանի կուրսերի։ Ի դեպ, նա թաքցնում է իր ախտորոշումը Բագրատից ու նրա քույրերից՝ Մարյանայից ու Մարոյից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder