Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փոքրիկ խմբակի ղեկավարը տեսնում է այն թվերը, որն իրեն ցույց են տալիս. Արեգա Հովսեփյան
«Իշխանությունն իր անգործությունը ստվերում է աղմուկով; Մենք տեսնում ենք, թե ինչ ռեպրեսիաներ են մեր կուսակիցների նկատմամբ»,-Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Իրինա Յոլյանը։
Նա նշեց, որ իրենց առաջնորդ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ երկրում լինելու են փոփոխություններ;
«Լինելու են իրականա փոփոխություններ, որոնք բերոլւ են իրական արդարության, մեր պայքարն արդարության համար է, որպեսզի մենք ունենանք օրենքներ ամեն ինչից վեր, որպեսզի դատավարը կարողանա արդար վճիռ կայացնել առանց զանգերի սպասելու; Մեր պայքարը նրա համար է, որ պետությունը պաշտպանի քաղաքացուբ, ոչ թե քաղաքացուն պաշտպանեն պետությունից»,-ասաց Յոլյանը։
Նրա խոսքով, այս իշխանությունը մեր երկիրը տանում է անդունդ, դրա դեմն առնելու, արդարության հասնելու համար բարդ ճանապարհ ունեն անցնելու։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության մեկ այլ անդամ՝ Արեգա Հովսեփյանն էլ նշեց, մեր երկրում փոփոխություններն անխուսափելի են, դրանք արդեն եկել են;
«Տեսնում է փոքրիկ խմբակի ղեկավարն այն թվերը, որոնք իրեն ցույց են տալիս, ցույց են տալիս, որ ժողովուրդը հոգնել է իրենցից, հոգնել է նրանց ստերից»,-նշեց Հովսեփյանը։