Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, թե երբ կբացի Հորմուզի նեղուցը
Քաղաքական
17:05 17/04/2026
Տարածաշրջան

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, թե երբ կբացի Հորմուզի նեղուցը

Հորմուզի նեղուցը կդառնա լիովին անվտանգ, երբ ԱՄՆ-ն ընդունի Իրանի բոլոր պայմանները և հրաժարվի իր մաքսիմալիստական ​​մոտեցումից։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն։

«Ես կարող եմ երաշխավորել, որ Հորմուզի նեղուցը ապագայում կլինի անվտանգ և խաղաղ, եթե այս պատերազմն ամբողջությամբ ավարտվի, ԱՄՆ-ն ընդունի արդար, հավասարակշռված և ողջամիտ պայմանները, հրաժարվի իր մաքսիմալիստական ​​մոտեցումից և ընդունի տեղում առկա փաստացի իրավիճակը՝ հարգելով Իրանի տարածքային ամբողջականությունը», -«ՌԱԻ նովոստի»-ի փոխանցմամբ, անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում լրագրողներին ասել է Խատիբզադեն։

Դիվանագետը նշել է, որ Թեհրանը դեմ է ժամանակավոր հրադադարին, որից հետո պատերազմը կարող է կրկին բռնկվել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder