Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Իրանի նեղուց» արտահատության կիրառումը Թրամփի կողմից իսկապես հատկանշական է. Քաղաքական վերլուծաբան
Իրանի ԱԳ նախարար Արաղչին ասել է, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առեւտրային նավերի համար՝ Իսրայելի ու Լիբանանի միջեւ հաստատված հրադադարի ժամանակահատվածում: Ինչպես հայտնի է, հրադադարը տասնօրյա է:
«Ի՞նչ կլինի տասը օր անց, պարզ չէ: Պարզ է մի բան, որ Իրանը փաստորեն լավ նվեր է անում Եվրոպային, քանի որ հայտարարությունից հետո զգալի նվազել է նավթի գինը, ինչպես նաեւ կա էներգետիկ ռեսուրսների տեղափոխման ռեժիմի որոշակի դյուրացում»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Նա նշում է՝ իհարկե մտածել, թե հարցերը լուծված են, կիլինի միամիտ:
«Մյուս կողմից, հնարավոր է Թեհրանը գործել է Պեկինի խորհրդով կամ հորդորով: Բոլոր պարագաներում, Իրանի որոշումն անկասած բավականին խրթին դիվանագիտական հանգույցի մաս է, այլ ոչ թե նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծում»,-գրում է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի ԱԳ նախարարի հայտարարությունից հետո սոցցանցի իր էջում շնորհակալություն է հայտնել Իրանին Հորմուզի նեղուցը բացելու համար:

«Այստեղ անչափ ուշադրության է արժանի այն, որ Թրամպը իր գրառման մեջ չի օգտագործել Հորմուզի նեղուց արտահայտությունը, այլ խոսել է՝ Իրանի նեղուցը բացելու Թեհրանի որոշման մասին: «Իրանի նեղուց» արտահատության կիրառումը իսկապես հատկանշական է: Հետաքրքիր է, առաջիկա ժամերին Թրամպը կխմբագրի՞ գրառումը»,-ընդգծում է Բադալյանը։