ԱՄՀ-ն 2026թ.-ին Հայաստանի համար կանխատեսել է 3.6% գնաճ
Տնտեսություն
19:22 17/04/2026
Հայաստան

ԱՄՀ-ն 2026թ.-ին Հայաստանի համար կանխատեսել է 3.6% գնաճ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել է «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» զեկույցը, ըստ որի՝ 2026թ. համար Հայաստանում կանխատեսվել է 5.3%, իսկ 2027թ. համար՝ 5.5% տնտեսական աճ:

 ՀՀ տնտեսական աճի վերաբերյալ 2026թ. կանխատեսումը նախորդ՝ 2025թ. հոկտեմբերյան կանխատեսման համեմատ բարելավել է 0.4 տոկոսային կետով:

Տարածաշրջանի երկրներից Վրաստանում 2026թ. համար կանխատեսվել է 5.3%, իսկ 2027թ. համար՝ 5% տնտեսական աճ: 2026թ. համար Թուրքիայում ակնկալվում է 3.4%, իսկ 2027թ. համար՝ 3.5% տնտեսական աճ: Ադրբեջանում կանխատեսվել է 2.2% աճ՝ 2026թ. և 2.5%՝ 2027թ. համար:  Իրանում կանխատեսվել է 6.1% տնտեսական անկում՝ 2026թ. համար, իսկ 2027թ. համար՝ 3.2% աճ:

 2026թ. համար ԵԱՏՄ երկրներից Ղրղզստանում ԱՄՀ-ն կանխատեսել է 6.1%, իսկ Ղազախստանում՝ 4.6% տնտեսական աճ: Բելառուսում կանխատեսվել է 1.2% աճ՝ 2026թ. համար և 1%՝ 2027թ. համար: Ռուսաստանում ակնկալվում է 1.1% աճ՝ 2026թ. և 2027թ. համար:

 Հավելենք, որ Հայաստանում, ԱՄՀ կանխատեսմամբ, 2026թ. գնաճը կկազմի 3.6%, իսկ 2027թ.՝ 3.4%:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder