Բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ը և վերջինը հայտնվել է ծառերի մեջ. Կա վիրավոր
Հասարակություն
18:10 17/04/2026
Հայաստան

Բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ը և վերջինը հայտնվել է ծառերի մեջ. Կա վիրավոր

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 111,5 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 43-ամյա Մուրադ Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 66-ամյա Ռազմիկ Մ.-ի վարած «BMW»  մակնիշի ավտոմեքենաները։

«Վթարի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վիրավորը տեղում առաջին բուժօգնություն է ստացել և տեղափոխվել Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ ստացված տեղեկությունների՝ վիրավորը «BMW»-ի վարորդն է»,- հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ը և վերջինը հայտնվել է ծառերի մեջ. Կա վիրավոր