Հակակոռուպցիոն դատարանի մոտից բերման է ենթարկվել 17 անձ
Իրավունք
15:10 17/04/2026
Հայաստան

Հակակոռուպցիոն դատարանի մոտից բերման է ենթարկվել 17 անձ

Հակակոռուպցիոն դատարանի մոտից քիչ առաջ բերման է ենթարկվել 17 անձ։ ՆԳՆ ոստիկանությունից Panorama.am-ին  հայտնեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, բարերար Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։ Դատարանի բակում հավաքված են Կարապետյանի աջակիցները, համակիրները։ Մի պահ իրավիճակը լարվեց ու սկսվեց հրմշտոց, քաշքշոց։ Հենց այդ ժամանակ էլ ոստիկանները սկսեցին բերման ենթրակել քաղաքացիներին։ 

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հակակոռուպցիոն դատարանի մոտից բերման է ենթարկվել 17 անձ