Գրիգորյանը բաց նամակ է ուղղել Պետրոս Ղազարյանին
Առողջություն
09:32 17/04/2026
Հայաստան

Գրիգորյանը բաց նամակ է ուղղել Պետրոս Ղազարյանին

Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը բաց նամակ է ուղղել է Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող հարցազրույցներից մեկի հեղինակ Պետրոս Ղազարյանին.

«Հաշվի առնելով Ձեր կողﬕց կազմակերպվող  հարցազրույցների և հաղորդուﬓերի հանրային կարևորությունն ո ազդեցությունը՝ ցանկանում ենք բարձրաձայնել առողջապահության ոլորտին առնչվող թեմաների ներկայացման ձևաչափի վերաբերյալ մ կարևոր դիտարկում։ Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է, որպեսզի հանրությանը ներկայացվող քննարկուﬓերը լինեն բազմակողմանի և հավասարակշռված։ Մասնավորապես՝ երբ խոսքը վերաբերում է առողջապահության ոլորտի խնդիրներին, կարևոր է, որ բացի

Առողջապահության նախարարի կամ պետական պաշտոնական դիրքորոշուﬕց, ներկայացվեն նաև այլ մասնագիտական և անկախ կարծիքներ՝ ոլորտի փորձագետների, բժիշկների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ։ Այդ մոտեցումը ոչ ﬕայն կբարձրացնի քննարկուﬓերի որակը, այլև կնպաստի հանրային վստահության ձևավորմանը և խնդիրների առավել ամբողջական ընկալմանը։ Առաջարկում ենք նաև քննարկել թեմատիկ բանավեճերի ազմակերպմանհնարավորությունը, որտեղ տարբեր դիրքորոշուﬓեր ունեցող մասնագետներ կունենան հավասար հարթակ՝ ներկայացնելո իրենց տեսակետները։ Սա կարող է էապես նպաստել առողջ և կառուցողական հանրային դիսկուրսի զարգացմանը։

Եթե իսկապես Հանրային Հեռուստաընկերությունը բաց է տարբեր կարծիքների համար և չեք խուսափում մասնագիտական բանավեճից, առաջարկում ենք առողջապահության ոլորտի խնդիրների շուրջ կազմակերպել հրապարակային քննարկում՝ Առողջապահության նախարարի մասնակցությամբ, ապահովելով նաև այլ մասնագիտական և անկախ տեսակետների ներկայացումը։ Սա կնպաստի հավասարակշռված և բազմակողմանի հանրային քննարկման ձևավորմանը։

Շնորհակալություն ուշադրության համար»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գրիգորյանը բաց նամակ է ուղղել Պետրոս Ղազարյանին