Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հորմուզի նեղուցը կդառնա լիովին անվտանգ, երբ ԱՄՆ-ն ընդունի Իրանի բոլոր պայմանները և հրաժարվի իր մաքսիմալիստական մոտեցումից։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն։
«Ես կարող եմ երաշխավորել, որ Հորմուզի նեղուցը ապագայում կլինի անվտանգ և խաղաղ, եթե այս պատերազմն ամբողջությամբ ավարտվի, ԱՄՆ-ն ընդունի արդար, հավասարակշռված և ողջամիտ պայմանները, հրաժարվի իր մաքսիմալիստական մոտեցումից և ընդունի տեղում առկա փաստացի իրավիճակը՝ հարգելով Իրանի տարածքային ամբողջականությունը», -«ՌԱԻ նովոստի»-ի փոխանցմամբ, անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում լրագրողներին ասել է Խատիբզադեն։
Դիվանագետը նշել է, որ Թեհրանը դեմ է ժամանակավոր հրադադարին, որից հետո պատերազմը կարող է կրկին բռնկվել։