«Հրապարակ». Առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգն այսուհետ կիրառվելու է համաֆինանսավորման սկզբունքով
Օրվա մամուլ
08:41 17/04/2026
Հայաստան

«Հրապարակ». Առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգն այսուհետ կիրառվելու է համաֆինանսավորման սկզբունքով

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վերջին օրերին ահազանգեր ենք ստանում քաղաքացիներից, որ հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում իրենց զգուշացնում են, թե առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգն այսուհետ կիրառվելու է համաֆինանսավորման սկզբունքով՝ ծախսերի 20 տոկոսը ֆինանսավորելու են բուժառուները, 80 տոկոսը՝ պետությունը։

Առողջապահության համակարգում կասկածներ կան, որ սա նախընտրական քարոզչության մաս է կազմում և հունիսի 7-ից հետո դադարելու է գործել, քանի որ այն պահուստային ֆոնդի հաշվին է գործում, որը կսպառվի։ Առողջապահության նախարարությունից հերքեցին համաֆինանսավորման և ծրագրի դադարեցման մասին լուրերը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգն այսուհետ կիրառվելու է համաֆինանսավորման սկզբունքով