Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Աշտարակից Ազատան 8 տարում կառուցվել է Հյուսիս-Հարավի ընդամնեը 80 կմ, որի մի մասը նախկին իշխանության օրոք.Աննա Գրիգորյան-Մեսրոպ Մանուկյան
«Քանդել ու թողել են, թե դա ոնց պետք է մաքրվեր, թե դրա տեղը ինչ պետք է կառուցվեր...Բա եթե ոչինչ չէիք անելու, մի գիշերվա մեջ հանեցիք, երեխաներով, ծերերին և կանանց դրսում թողեցիք, ինչի՞ համար»,- «Հայաստան 20.26. Ամեն ինչ մեր մասին» նախագծի շրջանակում դեպի Շիրակի մարզ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ կատարած աշխատանքային այցի ճանապարհին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Ճանապարհի այդ հատվածում արված տեսանյութում երևում է Պռոշյան բնակավայրում նախկին ՊՆ-ի քանդված շենքի տարածքը, որտեղ միայն ավերակներ են և ոչ մի բան կառուցած չէ։
Ավագանու անդամը և պատգամավորը անդրադարձան նաև Հյուսիս-Հարավի կառուցման ընթացքին։
«Աշտարակից Ազատան կառուցվել է ընդամնեը 80 կմ, այսինքը 8 տարում 80 կիլոմետրի կառուցումը դեռ չեն էլ ավարտել, միջինացված մեկ տարվա ընթացքում ընդամնեը՝ 10 կմ ճանապարհ»,-ասաց Աննա Գրիգորյանը։
Մեսրոպ Մանուկյանը նկատեց, որ այդ ճանապարհի մի զգալի հատվածն էլ նախկին իշխանությունների ժամանակ էր կառուցվել, իսկ Աննա Գրիգորյանն ասաց, որ սա այն հայտնի ասֆալտ փռող իշխանությունն է, որը ոչ միայն ասֆալտին փռող են և նկատեց, որ Հյուսիս-Հարավը հատուկ պահել են, որ ընտրություններից առաջ «բանտիկով կապեն» և ներկայացնեն ընտրողին։
Կանգառ կատարվեց Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում։
«Մարալիկի Բամբականվածքային գործարան էր այցելել Նիկոլ Փաշինյանը և խոստացել էր, որ շուտով այդտեղ 120-150 մարդ կաշխատի, այնինչ այդ գործարանում հիմա աշխատում են մաքսիմում 40 մարդ»,-ասաց Մանուկյանը՝ նկատելով, որ 5 տարի անց նոր են ինչ-որ վարձակալներ եկել։
ԱԺ պատգամավորը և ավագանու անդամն այցելել են նաև մարզի եկեղեցիներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։