Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Աննա Գրիգորյանը և Մեսրոպ Մանուկյանը շիրակցիների խնդիրներն են վեր հանում
«Նախագիծ ենք սկսել, որի նպատական է, գնալ մարդկանց հետ ծանոթանալ, նրանց խնդիրները վեր հանել, մարդը որպես առանցք վերցնել, նրա հետ կապված բոլոր խնդիրները բարձրաձայնել և ոչ միայն բարձրաձայնել այլև փորձել լուծումներ առաջարկել»,- Ֆեյսբուքյան տեսանյութում ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Պատգամավորը Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ է նախագիծն իրականացնում և շրջայց են կատարելլ Շիրակի մարզում, հանդիպել քաղաքացիներին, զոհված զինծառայողների ծնողներին, ծանոթացել նրանց խնդիրներին՝ փորձելով լուծումներ առաջարկել։
Ամասիայի կարի ֆաբրիկայի աշխատակիցներն ասում են որ 12 տարի աշխատելուց հետո հիմնարկը փակվել է, իրենք էլ աշխատանք չունեն։
Աննա Գրիգորյանը և Մեսրոպ Մանուկյանը հանդիպել են նաև 44-օրյա պատերազմում զոհված Ժիրայր Մարգարյանի մայրիկի տիկին Նառանյի հետ՝ հերոսի շիրիմի մոտ։
Տիկին Նառան պատմեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ զոհվածների ծնողների հանդիպմանը ժամանակ ինքը վիճաբանել է, Փաշինյանը մատ թափ տալով իր վրա հեռացել է և իրեն փոխարինել է ԱԱԾ նախկին տնօրեն Աբազյանը։