Քանի դեռ իշխանությունը չի բախվել միասնական բռունցքի, փորձելու է կոտրել հանրային-քաղաքական դիմադրությունը. Աբրահամյան
Քաղաքական
22:22 17/04/2026
Հայաստան

Քանի դեռ իշխանությունը չի բախվել միասնական բռունցքի, փորձելու է կոտրել հանրային-քաղաքական դիմադրությունը. Աբրահամյան

«Քանի քվեարկության օրը մոտենում է, իշխանության բառապաշարն առավել խայտառակ դրսևորումներ է ստանալու, իսկ գործողությունները՝ դառնալու են ավելի ագրեսիվ»,-գրում է ԱԺ «Պատիվ Ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ շարունակելով.

«Այսօր ՔԿՀ-ում առիթ ունեցա զրուցելու «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի հետ, ով այսօր բանտում է, որովհետև իշխանությունը փորձում է զոռբայությամբ վերընտրվել, իսկ այդ ճանապարհին հնարավոր բոլոր «խոչընդոտները» հեռացվում են։

Քանի դեռ իշխանությունը չի բախվել միասնական բռունցքի, փորձելու է կոտրել հանրային-քաղաքական դիմադրությունը և ապահովել իր քաղաքական երկարակեցությունը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քանի դեռ իշխանությունը չի բախվել միասնական բռունցքի, փորձելու է կոտրել հանրային-քաղաքական դիմադրությունը. Աբրահամյան