Երևանում 28 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է կայանված «Mazda»-ին. կա վիրավոր
Իրավունք
10:03 18/04/2026
Հայաստան

Երևանում 28 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է կայանված «Mazda»-ին. կա վիրավոր

Նախօրեին  ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Zhongtong մակնիշի ավտոբուսը և «Mazda» մակնիշի ավտոմեքենան։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Կայքի տեղեկություններով, ավտոբուսը սպասարկում է թիվ 28 երթուղին, իսկ վիրավորը «Mazda»-ի վարորդն է, «Mazda»-ն էլ եղել է կայանված, երբ ավտոբուսը բախվել է նրան։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder