Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ձերբակալել են Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին. ArmLur.am
ArmLur.am-ը գրում է.
«ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն քիչ առաջ ձերբակալվել է Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մ. Իսպիրյանը եւ նրա որդին։ Ըստ նախնական վարկածի, պրոռեկտորը եւ նրա որդին անցնում են ենթադրյալ կեղծիքի վարույթի շրջանակներում ։
Ըստ նախնական վարկածի պրոռեկտորը որդուն աշխատանքի է ընդունել բուհում, սակայն որդին աշխատանքի չի ներկայացել»։
Նույն կայքը նաև հայտնում է. «ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն ձերբակալել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանին։
Ինչ քրեական վարույթի շրջանակներում են նրան ձերբակալել, մեզ առայժմ պարզել չհաջողվեց։
Ըստ նախնական վարկածի, վերջինիս ձերբակալությունը կապ ունի Մանկավարժական համալսարանի շուրջ հարուցված քրեական վարույթների հետ»։