Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հատուկ այն կանաց համար, որոնք «պաշտպանված մայրություն» կոնցեպտը փոխարինում են «կրծքերի զբաղվածություն» արտահայտությամբ. Իրավապաշտպանը՝ ՔՊ-ական Ջուլհակյանին
«Հատուկ այն կանաց համար, որոնք «պաշտպանված մայրություն» կոնցեպտը փոխարինում են «կրծքերի զբաղվածություն» գռեհիկ արտահայտությամբ։ Հայաստանի իրավական համակարգում գործում է մայրության և մանկության հատուկ պաշտպանություն՝ որպես սոցիալական պետության կարևոր բաղադրիչ»,- նշել է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի արած հայտարարությանը։
Ըստ նրա, սա նշանակում է, որ պետությունը պարտավոր է ստեղծել պայմաններ, որոնք թույլ են տալիս համատեղել մայրությունն ու աշխատանքը, մայրությունը դիտվում է ոչ միայն անձնական, այլ նաև հանրային արժեք և հանրային քաղաքականությունները պետք է խթանեն կրծքով կերակրումը՝ որպես երեխայի առողջ զարգացման հիմք։
«Հիմա, երբ ԱԺ պատգամավորի մանդատ եք ստանում և մթագնում է առողջ տրամաբանությունը, մի քիչ էլ օրենքներ կարդացեք այն պետության, որի անունից գործում եք»,- գրել է Զ.Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով կրծքով կերակրող մորը՝ Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին, բերման ենթարկելու փաստին, ասել էր. «Անկախ մարդու կրծքերի զբաղվածությունից՝ չի կարող այնպես լինել, որ մարդը կատարի օրենքով արգելված արարք, քրեական օրենսգրքով արգելված արարք և, հղում անելով իր կրծքերին, ասի՝ ինձ չպետք է ձերբակալեն։
Երբեք կրծքերը և նրանց կիրառելիությունը կոնկրետ իրավիճակներում չեն կարող ինդուլիգենցիա լինել»։