Ի՞նչ մեղադրանքներ են առաջադրել Սմբատ Լպուտյանին, Մանրամասնում է Ռուբեն Մելիքյանը
Իրավունք
17:38 18/04/2026
Հայաստան

Ի՞նչ մեղադրանքներ են առաջադրել Սմբատ Լպուտյանին, Մանրամասնում է Ռուբեն Մելիքյանը

Հայտնի գրոսմայստեր, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության օժանդակության և պաշտոնեական կեղծիքի հոդվածներով։ Հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը: 

Մեղադրանքն առնչվում է Մանկավարժական համալսարանի շախմատի գիտահետազոտական կենտրոնին:

«Մենք կաշկանդված ենք նախաքննական գաղտնիքով, շատ մանրամասնել հայտնել չեմ կարող։ Այո, պաշտոնապես հայտարարվել է, որ երկու մեղադրանք է առաջադրվել՝ խարդախության օժանդակության և պաշտոնեական կեղծիքի հոդվածներով։ Սմբատ Լպուտյանը հստակ հայտարարել է, որ ինքը դիտավորությամբ որևէ արարք չի կատարել, իրեն չեն էլ մեղադրում, որ պետության փողերը թալանել է, նման բան չկա, չի էլ կարող լինել»,-ասաց փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder