Վերջին 7 տարիների ընթացքում փողոցային բառապաշարով խոսում է առաջին հերթին Փաշինյանը. Օհանյան
Քաղաքական
13:23 18/04/2026
Հայաստան

Վերջին 7 տարիների ընթացքում փողոցային բառապաշարով խոսում է առաջին հերթին Փաշինյանը. Օհանյան

«Վերջին 7 տարիների ընթացքում փողոցային բառապաշարով խոսում է առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը, իր որոշ գործընկերներ»,-խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Ըստ նրա, երկրի ղեկավարը պետք է բացառի նման խոսույթ։

«Մեր նորագույն պատմության ընթացքում չենք ունեցել ղեկավարներ, իշխանություն, որ նման բառապաշարով են խոսել»,- ասաց Օհանյանը։

Ինչ վերաբերում է  առաջիկա ԱԺ ընտրություններին, նա ասաց. «Այս ընտրություններում ձևավորված է երկու ճակատ՝ առաջին ճակատում իշխանություններն են, երկրորդ՝ ընդդիմությունը։ Ընդդիմության ճակատում կան մի քանի դաշինքներ, բևեռներ։

Այդ համախմբումը, գոնե այն առումով, որ այսօրվա իշխանությունների վերարտադրությունը չպետք է թույլ տալ, հետագայում նրա հետ  կոալիցիա չպետք է կազմել, ընդունելի է, կարծում եմ, հաջողություններ լինելու են։ Ամեն ինչ անելու ենք՝ ընդդիմության կողմից լինեն հաջողություններ, այս իշխանության վերարտադրությունը չլինի»։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վերջին 7 տարիների ընթացքում փողոցային բառապաշարով խոսում է առաջին հերթին Փաշինյանը. Օհանյան