Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապաչհին
Հասարակություն
08:08 19/04/2026
Հայաստան

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապաչհին

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 18-ին, ժամը 20։03-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Nissan», «Skoda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է։

Երկու տուժած հոսպիտալացվել են, ևս երկու տուժած հրաժարվել են հոսպիտալացումից։

Փրկարարները երեք տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, հոսանքազրկել են «Nissan» և «Skoda» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները»,-ասվում է լուրում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder