«Վարչաբենդի» անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստանին»
Քաղաքական
18:40 19/04/2026
Հայաստան

«Վարչաբենդի» անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստանին»

«Որոշում եմ կայացրել միանալ «Ուժեղ Հայաստան» կուսակցության երիտասարդական թիմին և ցանկանում եմ ունենալ Ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսությամբ և ամուր անվտանգությամբ, որը մենք ունենալու ենք հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ»,- ֆեյսբուքյան տեսանյութով հայտնեց Աղասի Ասլանյանը։

Նա տեղեկացրեց, որը նախկինում գործունեություն է ծավալել կառավարական նվագախմբում, որը «ֆինանսավորում է ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից»։

«Ինչ վերաբերում է  Նիկոլ Փաշինյանին՝ ինչպես ղեկավարում է երկիրը, նույն ձևով էլ ղեկավարում է նվագախումբը»,- ասաց Աղասին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Վարչաբենդի» անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստանին»