Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Անընդունելի է տրոհել ընդդիմադիր դաշտի ձայները և նպաստել գործող իշխանության վերարտադրմանը. «Հայկական ճանապարհ»-ը չի մասնակցի ընտրություններին
«Մեզ համար անընդունելի է սեփական վարկանիշը բարձրացնելու համար տրոհել ընդդիմադիր դաշտի ձայները և նպաստել գործող իշխանության վերարտադրմանը, այլ ընտրում ենք պատասխանատվության ճանապարհը»,-ֆեյսբուքյան եթերում հայտարարեց «Հայկական ճանապարհ» կուսակցության նախագահ Նարեկ Մանուկյանը։
Նա հայտնեց, որ իր ղեկավարած կուսակցությունը չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ գիտակցելով, որ այս փուլում չի կարող հաղթահարել անցողիկ շեմը:
«Մենք կանգնած ենք այն ուժերի կողքին, որոնք բացառում են որևէ բարեկամություն Ալիևի ղեկավարած Ադրբեջանի հետ և որոնք իրենց դիրքորոշումները չեն փոխում իրավիճակից կախված»,-ասաց Մանուկյանը։
Նա «Հայկական ճանապարհ» կուսակցության համակիրներին հորդորեց քվեարկել այն ընդդիմադիր ուժերի օգտին, որոնք ունակ են հաղթահարել անցողիկ շեմը։