Զանգեզուրի միջանցքը շատ կարևոր երթուղի է Թուրքիայի համար. Հաքան Ֆիդան
Քաղաքական
17:29 19/04/2026
Տարածաշրջան

Զանգեզուրի միջանցքը շատ կարևոր երթուղի է Թուրքիայի համար. Հաքան Ֆիդան

«Անկարան  Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի արագ ստորագրմանհույս ունի, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Անթալիայի դիվանագիտական ֆորումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։

Նա հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը տնտեսական օգուտներ ունի։

«Մեր տարածաշրջանի դերը Միջին միջանցքի իրականացման գործում չափազանց կարևոր է։ Հարավային Կովկասում կայունությունը կարևոր է այս միջանցքի անվտանգության համար։ Զանգեզուրի միջանցքը շատ կարևոր երթուղի է Թուրքիայի համար։ Մենք նաև համագործակցում ենք Եվրամիության հետ այս հարցի շուրջ։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանը։ Մենք շատ մոտ ենք դրան հասնելուն», - ասել է թուրք նախարարը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Զանգեզուրի միջանցքը շատ կարևոր երթուղի է Թուրքիայի համար. Հաքան Ֆիդան